Որ հիվանդություններից է պաշտպանում սուրճը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2012 10:17

Մեզանից շատերը սուրճն այնքան էլ  օգտակար ըմպելիք չեն  համարում, սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ այն բարելավում է առողջական վիճակն ու պաշտպանում մի շարք հիվանդություններից:

Առավոտյան մեկ գավաթ սուրճը ոչ միայն աշխատունակությունն է բարձրացնում, այլև մեծ օգուտ տալիս ողջ օրգանիզմին: Պատճառները մինչև վերջ պարզաբանված չեն, սակայն մասնագետները կարծում են, որ դա սուրճի մեջ առկա հակաօքսիդանտների ու պոլիֆենոլների` ներառյալ քլորածնաթթվի շնորհիվ է: Այդ նյութերը հայտնի են հիվանդություններ կանխելու հատկություններով: Սուրճը պարունակում է մագնեզիում և քրոմ, որոնք օգնում են կարգավորել ինսուլինի մակարդակը:

Եթե դուք սուրճի սիրահար եք, ուրեմն պետք է իմանաք, որ

1.Սուրճը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախի հավանականությունը:

2. Օրական 2-3 գավաթ սւորճը 19%-ով վազեցնում է կաթվածի ռիսկը:

3. 1-3 գավաթը 30%-ով նվազեցնում է  տղամարդկանց շագանակագեղձի քաղցկեղից մահացության հավանականությունը:

4. 20 տարիների ընթացքում 3-5 գավաթը 65%-ով նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման ռիսկը հասուն տարիքում:

Այդուհանդերձ, երբեք պետք չէ մոռանալ, որ լավագույնը չափավորությունն է ամեն ինչում:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply