Բժիշկները գտել են քրոնիկ հոգնածության բուժումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2012 10:00

Վերջերս կատարված վերլուծություններով պարզվեց, որ  ծանրաբեռնվածությունն ավելացնելուն ուղղված  մարզումներն ու ամենօրյա թերապիան կօգնեն ազատվել մի համախտանիշից, որը հայտնի է մեզ  որպես քրոնիկ հոգնածություն: 640 մարդու մասնակցությամբ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ դա բավականին արդյունավետ ու ոչ այնքան թանկ միջոց է:

Ի դեպ, մասնագետները դեռևս չեն կարողացել պարզել, թե  որն է  այդ համախտանիշի պատճառը: Ամենատարածված տեսությունն այն է, որ քրոնիկ հոգնածությունը վարակիչ  վիճակ է կամ չհավասարակշռված էմոցիոնալ ու ինտելեկտուալ բեռնվածություն` ֆիզիկական ակտիվության լրիվ բացակայության դեպքում:

Քրոնիկ հոգնածության հիմնական ախտանիշը ուշադրության  կենտրոնացման նվազումն է. ուժեղ հոգնածությունը, մկանային ու հոդային ցավը, հիշողության վատթարացումը, ինչպես նաև` քնի խանգարումը:

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply