Երջանիկ ամուսնության գաղտնիքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2012 9:34

Ընտանեկան հոգեբանության   ոլորտի մասնագետները սենսացիոն հայտարարություն են արել, որի համաձայն, համբերատարությունը, զսպվածությունը և ներելու ունակությունը երջանիկ ու երկարատև ընտանեկան միության գլխավոր թշնամիներն են:

Թեննեսիի համալսարանի մասնագետների կարծիքով, ամուսնության մեջ կարող են երջանիկ լինել այն կանայք ու տղամարդիկ, որոնք իրենց զուգընկերոջից չեն թաքցնում իրենց իսկական զգացմունքներն ու զգացությունները` ներառյալ զայրույթն ու նյարդայնությունը:

Հոգեբանները գտնում են, որ կարճատև զայրույթն ու բռնկումները, որոնք ուղեկցվում են անկեղծ զրույցներով ու պարզաբանումներով, սակայն` առանց անհիմն մեղադրանքների,  ընտանեկան երջանկության գրավականն են: Համապատասխան զգայական լիցքաթափումը դրական ազդեցություն է ունենում ամուսիններից յուրաքանչյուրի հոգեկանի վրա:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply