Ռուսաստանի ոստիկանությունում մանկապղծության դեմ պայքարող հատուկ ստորաբաժանում է ստեղծվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2012 9:22

Ռուսաստանի ՆԳՆում կհայտնվի մանկապղծության դեմ պայքարի  հատուկ ստորաբաժանում:

Այդպիսի հրահանգ է տվել գերատեսչության ղեկավար Կոլոկոլցևը: Այդ ստորաբաժանումները կգործեն ավել քան մեկ մլն բնակչություն ունեցող քաղաքների   քրեական հետախուզության տարածքային ստորաբաժանման կազմում:

Այդպիսով, Ռուսաստանը մտադիր է ակտիվացնել նման հանցագործությունների կանխմանն ուղղված աշխատանքը, որոնք երբեմն ավարտվում են սպանությամբ: ՌԴ-ի տարածաշրջաններում նման հանցագործությունները քիչ չեն ու հիմնականում հասարակության մեջ մեծ արձագանք են ստանում:

Դիտվել է 1211 անգամ:
Print Friendly

Leave a Reply