Իրանը ՄԱԿ-ից օգնություն է խնդրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 8, 2012 8:43

Իրանի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` Սիրիայի տարածքում գտնվող պատանդներին ազատելու խնդրանքով:

“ՄԱԿ-ի համապատասխան կառույցների օգնությունը բարձր կգնահատվի երկրի կառավարության կողմից”,մեջբերվում է Իրանի դիմումից:

ՄԱԿ-ի Նյու Յորքի գրասենյակի ներկայացուցչի խոսքով, Բան Կի Մունի անունով հարցումը ստացվել է, սակայն կազմակերպությունը դեռևս տվյալ խնդրանքին պաշտոնական պատասխան չունի:

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում  իրանցի 48 ուխտագնաց էր առևանգվել: Նրանք Սիրիա էին ուղևորվել շիիթական ուխտավայր` Սիթ-Զեյնաբ այցելության նպատակով: Ավելի ուշ տեղեկություն ստացվեց, որ իրանցի ուխտավորները իրանական էլիտային զորքի` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից են: Իրանն իր ուխտավորներին ազատելու համար դիմել է Թուրքիային ու Քաթարին, որոնք հարթել են հարաբերությունները սիրիական ընդդիմության հետ:

Դիտվել է 1040 անգամ:
Print Friendly

Leave a Reply