Իտալացի օլիմպիական խաղերի չեմպիոնն արգելված դեղամիջոց է օգտագործել

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 8, 2012 8:41

«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերին մասնակցող Իտալիայի մարզական պատվիրակությունը ցնցված Է՝  50 կիլոմետր մարզական քայլքի 2008-ի օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ալեքս Շվարցերի արյան բաղադրությունում արգելված դեցամիջոց` խթանիչ է  հայտնաբերվել, և Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել Է մարզիկին:

Շվարցերի մարզիչ Սանդրո Դամիանոն ասել Է, որ մարզիկն օլիմպիական այս խաղերին նախապատրաստվել Է ինքնուրույն` իր տանը` սեփական ծրագրով, և անհավանական Է, որ նման կիրթ, գրագետ մարզիկը կարող Էր դիմել այդպիսի քայլի:
Շվարցերն ընթացիկ օլիմպիական խաղերի մասնակիցների թվում է:

Միջազգային օլիմպիական կոմիտեի մասնագետները տեղեկացրել են, որ մարզիկն օգտագործել է ԷՊՈ կարգի խթանիչ: Այն հայտնաբերվել Է Շվարցերի արյան բաղադրությունում:

Դիտվել է 1424 անգամ:
Print Friendly

Leave a Reply