Արթուր Ալեքսանյանն օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 7, 2012 22:58

21-ամյա Արթուր Ալեքսանյանը դարձավ  «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Եվրոպայի  գյումրեցի չեմպիոնը 3-րդ տեղի համար պայքարում տպավորիչ հաղթեց կուբացի Էստրադա Ֆալկոնին` 1:0,1:0։ Մեր մարզիկը մրցակցին ոչ մի հույս չթողեց` առաջին մրցափուլում նրան շրջելով ծնկած դիրքից, իսկ երկրորդում` պարզապես կուբացուն հանեց մրցագորգից:

Թերևս, մեր ըմբիշն ավելիին էր արժանի: Ակնկալվում էր, որ նա կդառնա օլիմպիական խաղերի չեմպիոն: Սակայն Արթուրը հաղթեց բոլոր մրցակիցներին, պարտվելով միայն ապագա չեմպիոնին` իրանցի Հաշեմ Ռեզայիին: Ալեքսանյանը երիտասարդ է և դա կարող է անել հաջորդ` չորս տարի հետո կայանալիք օլիմպիական խաղերում:

Մեր մարզիկի այս հաջողությունից հետո, Հայաստանի հավաքականը նվաճած 1 արծաթե և 2 բրոնզե պարգևով թիմային 44-րդ, իսկ մեդալների հաշվարկով` 36-րդ տեղում է:

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply