Խոզի գրիպից աշխարհում արդեն մահացել է 145 հոգի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2009 19:25

Xozi-gripՀամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տեղեկատվության (www.who.int)` աշխարհում խոզի գրիպի H1N1 վիրուսով վարակակիրների թիվը հասել է 29.669-ի:

2009թ. հունիսի 12-ի դրությամբ վիրուս հայտնաբերվել է 74 երկրում: Խոզագրիպից մահացության առաջին դեպքն է գրանցվել Մեծ Բրիտանիայում: Այստեղ ընդհանուր թվով գրանցվել է վարակման 1.261 դեպք: Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է խոզի գրիպից մահացության 145 դեպք:

Մարդկանց մոտ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են` բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, ռինիտ, որոշների մոտ նկատվել է նաև փսխում:

Մարդկանց խորհուրդ է տրվում հաճախակի լվանալ ձեռքերը` օճառով, և գրիպանման հիվանդության ախտանիշների դրսևորման դեպքում դիմել բժշկական օգնության:

Հայաստանում խոզագրիպի դեպք չի գրանցվել. շարունակվում է վարակի ներբերման և տարածման կանխարգելմանն ուղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը:

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply