Արթուր Ալեքսանյանը չօգտագործեց հնարավորությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 7, 2012 17:35
21-ամյա Արթուր Ալեքսանյանին շատերն էին օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդ համարում, սակայն 96 կգ քաշային մեր ըմբիշը տանուլ տվեց երկրորդ գոտեմարտը: Նրա մրցակիցը` իրանցի Հաշեմ Ռեզային, առաջին մրցափուլում ծնկած դիրքում գլորեց մրցակցին, հնարք կատարեց և, 2 միավոր վաստակելով, հաղթեց: Երկրորդ մրցափուլում Արթուրը չօգտվեց իր հնարավորոթւյունից: Նա չկարողացավ գլորել մրցակցին, և մեկ միավոր տվեցին նրա հակառակորդին:
Այսպես, մեր մարզիկն անհաջողության մատնվեց երկու մրցափուլում:
Այժմ Արթուրը ստիպվսծ է սպասել: Ցանկալի է, որ իրանցի ըմբիշը հաջող հանդես գա: Նրա մրցելույթից է կախված Ալեքսանյանը կրկին մրցագորգ դուրս գալու հնարավորություն կստանա՞, թե՞ ոչ:






Facebook
Tweet This
Email This Post
