Նիհարեցնող կախարդական օծանելիքն իրարանցում է առաջացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2012 17:08

Հայտնի են նիհարեցնող բազում միջոցներ, որոնք օգնում են նվազեցնել քաշը:   Ավելորդ կգ-ներից ազատվելու համար մարդիկ ինչի ասես, որ չեն դիմում` զբաղվում են սպորտով, սահմանափակում սնունդը, հրաշք-դեղահաբեր ընդունում ու վիրահատության դիմում; Պարֆյումերները որոշել են իրենց լուման ունենալ այս դժվարին գործում: Ֆրանսիական Robertet պարֆյումերային   տունն ու կոսմետիկական  Veld’s ընկերությունը ստեղծել են աշխարհում առաջին  բույրը, որը նիհարեցնող հատկություն ունի: Սա բրիտանուհիների համար երազային մի ապրանքատեսակ է, որը ձեռք բերելու համար արդեն ավելի քան 6000 կին է հերթագրվել:

Այս  օծանելիքի բաղադրիչները հայտնվելով մաշկի վրա, ստիպում են որ էնդորֆին`  ուրախության  հորմոն արտադրվի, որն ուղեղ հասնելով լավացնում է մարդու ինքնազգացողությունն ու տրամադրությունը, ինչի արդյունքում կորչում է ուտելու ցանկությունը: Օծանելիքի բաղադրության մեջ կոֆեին կա, կարնիտին  ու որոշ նյութեր, որոնք ակտիվացնում են ճարպերի քայքայման գործընթացին մասնակցող ֆերմենտների ֆունկցիան:

Օծանեիքի թեստավորմանը մասնակցել են 18-70 տարեկան կանայք. պարզվեց, որ, օծանելիքն օգտագործած կանանց 75%-ն  ուտելու ցանկությունը նահանջել է, 82%-ի ինքնազգացողությունը լավացել է, իսկ 75%-ն ասել է, որ անպայման այդ բույրը կօգտագործի:

Օծանելիքի հեղինակներն ասում են, որ այն պետք է քսել առավոտյան ու օրվա ընթացքում` երբ ուտելու ցանկություն է առաջանում: Օծանելիքում բերգամոտի, մանդարինի, թուրինջի  բույրեր են միախառնված,  ստեղծողներն ասում են, որ այն շատ դուր կգա ամռանը ծնվածներին:

Դիտվել է 1902 անգամ:
Print Friendly

Leave a Reply