«Ուեմբլիում»` ԱՄՆ-Ճապոնիա

Օրվա լուր | | August 7, 2012 15:08

Օլիմպիական խաղերի ֆուտբոլիստուհիների մրցաշարում մնացել է անցկացնել երկու խաղ:

Եզրափակչում, որը կկայանա օգոստոսի 9-ին «Ուեմբլի» մարզադաշտում, կմրցեն ԱՄՆ-ի և ճապոնիայի հավաքականները:

Կիսաեզրափակչում ԱՄՆ-ի ընտրանին լրացուցիչ խաղաժամանակում առավելության հասավ Կանադայի հավաքականի նկատմամբ՝ 4:3, իսկ ճապոնուհիները 2:1 հաշվով հաղթեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներին:

Օգոստոսի 9-ին  Կանադայի և Ֆրանսիայի հավաքականները կմրցեն 3-րդ տեղի համար:

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply