Գիշերային հերթափոխը վնասում է առողջությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2012 14:40

Արևմուտքի գիտնականների կատարած 34 տարբեր ուսումնասիրությունների արդյունքները  հաստատեցին, որ պարբերաբար գիշերային հերթափոխին աշխատելը վտանգում է ժամանակակից տղամարդկանց ու կանանց առողջությունը;

Ուշադիր ուսումնասիրելով 2 մլն մարդու աշխատանքի վերաբերյալ տեղեկություններն ու առողջական վիճակը, նրանք հայտարարեցին, որ գիշերային հերթափոխի աշխատանքն անքակտելիորեն կապված է  սրտամկանի  ինֆարկտի ու կաթվածի  ռիսկի մեծացմանը:

Գիտնականների տվյալներով, դա վերաբերում է հատկապես նրանց, ովքեր մշտապես աշխատում են գիշերային հերթափոխում. ռիսկն այդ դեպքում մեծանում է 41%: Իսկ գիշեր-ցերեկ հերթափոխերի հերթագայության դեպքում նվազում է մինչև 25%;

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply