Բասկետբոլիստների օլիմպիական մրցաշարում հայտնի են քառորդ եզրափակչի մասնակիցները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 7, 2012 14:24

Բասկետբոլիստների ԱՄՆ-ի հավաքականը, որն օլիմպիական խաղերում հաղթողի հիմնական հավակնորդ է համարվում, խմբային մրցաշարում հերթական հաղթանակը տարավ: Ամերիկացիները Լոնդոնում 126:97 հաշվով հաղթեցին արգենտինացիներին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն է ամերիկացի Քևին Դյուրանտը` 28 միավոր:.

ԱՄՆ-ի հավաքականը Ա խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Ապա հաջորդում են` Ֆրանսիայի, Արգենտինայի, Լիտվայի ընտրանիները:

Բ խմբում առաջինը Ռուսաստանի հավաքական նէ: Ապա հաջորդում են Բրազիլիայի,  Իսպանիայի, Ավստրալիայի ներկայացուցիչները:

¼-րդ եզրափակչում կկայանան ԱՄՆ-Ավստրալիա, Ռուսաստան-Լիտվա, Բրազիլիա- Արգենտինա, Իսպանիա-Ֆրանսիա հանդիպումները:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply