Թհեքվանդոյիստ Արման Երեմյանի մրցակիցն ուժեղ է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 7, 2012 14:07
«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի թհեքվանդոյի մրցաշարում հայտնի դարձավ Հաայստանի հավաքականի ներկայացուցիչ Արման Երեմյանի մրցակիցը: 80 կգ քաշային մեր մարզիկը մեկնարկային հանդիպումը կանցկացնի ուժեղ մրցակցի`աշխարհի 2007-ի և 2009-ի առաջնությունների բրոնզե մեդալակիր, կանադացի Սեբաստյան Միշոյի հետ:
Երեմյանը կմրցի օգոստոսի 10-ին:
Հիշեցնենք, որ Արմանն օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիրն էր բացման հանդիսավոր արարողության ժամանակ: Թհեքվանդոն օլիմպիական խաղերի ծրագրում է 2000-ից: Երեմյանն Հայաստանի առաջին մարզիկն է, որն ուղեգիր է նվաճել և կարողությունները փորձելու հնարավորույուն ստացել օլիմպիական խաղերի թհեքվանդոյի մրցաշարում:






Facebook
Tweet This
Email This Post
