Սամվել Տեր-Սահակյանն երրորդ տեղում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 7, 2012 13:11
Աթենքում ընթացող մինչեւ 20-տարեկանների շախմատի աշխարհի առաջնության 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց Վեյ Վիին և, վաստակելով 4,5 միավոր, 1-4-րդ տեղերը բաժանողների խմբում է:Լրացուցիչ ցուցանիշներով Տեր-Սահակյանը զբաղեցնում Է 3-րդ տեղը:
Կարեն Գրիգորյանը հաղթեց Օլիվեր Միհոկին և 4 միավորով զբաղեցնում Է 9-րդ տեղը, իսկ Վահե Բաղդասարյանն առավելության հասավ Անտոն Պոդոլսկու նկատմամբ և 3 միավորով 50-րդն է: Այս տուրում բոլոր հայ շախմատիստները հանդես էին գալիս սպիտակ խաղաքարերով:
Մարզուհիների մրցաշարում Շուշաննա Սարգսյանը սևերով զիջեեց Լիզա Շոութին: Մեր շախմատիստուհին 2 իավորով զբաղեցնում է 35-րդ տեղը: Մրցաշարում եռիշխանություն է: 4-ական միավորով աղյուսակը գլխավորում է 3 շախմատիստուհի:
Առաջնությունն ընթանում Է Աթենքի «Տիտանիա» հյուրանոցում, մասնակցում են 55 երկրների 130 շախմատիստներ:






Facebook
Tweet This
Email This Post
