Ո՞ւր են գնալու օլիմպիական խաղերի մեդալները
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 7, 2012 12:39
Լոնդոնում կազմակերպված օլիմպիական խաղերում Չինաստանի մարզիկները, նվաճելով 31 ոսկե, 19 արծաթե և 14 բրոնզե՝ ընդհանուրը՝ 64 մեդալ, գլխավորում են աղյուսակը: 2-րդ տեղում է ԱՄՆ-ի հավաքականը՝ 29 ոսկե, 15 արծաթե և 19 բրոնզե, ընդհանուրը` 63 մեդալ: 3-րդ տեղում են բրիտանացիները՝ 18 ոսկե, 11 արծաթե և 11 բրոնզե, ընդհանուրը`40 մեդալ:
Հայաստանի մարզիկները նվաճած 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով զբաղեցնում են 47-րդ տեղը: Մեր սահմանակից Վրաստանի մարզիկները 1 ոսկե և 1արծաթե մեդալով զբաղեցնում են 34-րդ, իսկ ադրբեջանցիները՝ 1 արծաթե և 2 բրոնզե մեդալով 44-րդ տեղում են:
Օլիմպիական խաղերին մասնակցող 204 երկրների մարզիկներից 61 երկրների ներկայացուցիչներն արդեն առնվազն նվաճած մեկ մեդալ ունեն:






Facebook
Tweet This
Email This Post
