Մի խումբ երևանցիների խնդրանքը ՀՀ ոստիկանապետին և Երևանի քաղաքապետին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 7, 2012 11:56
Բացառությամբ որոշ դեպքերի՝ ձայնաազդանշաններն արգելված են և դրանց համար նախատեսված է պատասխանատվություն՝ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան այն հարցին, թե, արդյո՞ք, հաշվի առնելով «Ֆեյսբուք» սոցցանցի Ալեն Սիմոնյան անունով օգտատիրոջ կողմից մի խումբ երևանցիների անունից հասցեագրված խնդրանքը, հնարավոր են լրացուցիչ սահմանափակումներ:
Ասել կուզի՝ դա այն նույն պատասխանատվությունն է, ինչը վարորդների և հետիոտնի համար նախատեսված է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման դեպքում:
Նշենք, որ սույն օգտատերը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված «անձնական խնդրանք» վերնագրված գրառման մեջ նշում է.«Երևան քաղաք ունի բազմաթիվ խնդիրներ և այդ խնդիրներից մեկը տեղին-անտեղի սիգնալ տալն է: Երևանը փոքրիկ շինությունների քաղաք է, այստեղ են տեղակայված մի շարք հիվանդանոցներ, ծննդատներ և ուղղակի հասարակ բնակիչների բնակարաններ, որտեղ ապրում են տարեց մարդիկ և երեխաներ: Շատ ու շատ օտարերկրյա հյուրեր, ուղղակի, ընկնավորվում են փողոցով քայլելիս: Իսկ քաղաքում, բացի ՀՀ հրապարակից, ես ազդանշան տալն արգելող նշան չեմ տեսել: Չեմ տեսել նաև, որ ՃՈ ոստիկանը նկատողություն անի անտեղի սիգնալ տվող վարորդին, գիշերը սիգնալ տվող վարորդին, ուղղակի իրան ու իրա «բոշշ» սիգնալները ցույց տվող վարորդին և այլն»:
Թերթ.am





Facebook
Tweet This