Այսօր օլիմպիական խաղերի մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի երկու ըմբիշ և մեկ նիզականետորդուհի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 7, 2012 12:06

Օգոստոսի 7-ին` Լոննդոնում անցկացվող օլիմպիական խաղերի 11-րդ օրը կվիճարկվի մեդալների 21 հավաքածու: Հայաստանի  հունահռոմեկան ոճի երկու ըմբիշ մրցագորգ դուրս կգա, կարողությունները կփորձի մեկ նիզականետորդուհի:

66 կգ քաշային կարգում Հովհաննես Վարդերեսյանն  1/16 եզրափակչում առաջին հանդիպումն անցկացնելու է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր կորեացի Կիմ Հայեոն Վուի հետ:

96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/8-րդ եզրափակչից և ուժերն է չափելու ւ իտալացի Դայգորոն Տիմոչինիի հետ:
Եթե Վարդերեսյանը միջազգային մրցումներում դեռ չի հասցրել իրեն դրսևորել, ապա Ալեքսանյանը Եվրոպայի գործող չեմպիոն Է, այդ կոչումը նվաճել է  2012-ի մարտին  Սերբիայի մայրաքաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, 74 կգ քաշային  Արսեն Ջուլֆալակյանն արդեն նվաճել Է օլիմպիական խաղերի արծաթե մեդալ` միայն եզրափակչում զիջելով ռուս Ռոման Վլասովին:

Որակավորման մրցումներին կմասնակցի նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը, որը ոչ մի հույս չի ներշնչում:

Դիտվել է 1111 անգամ:
Print Friendly

Leave a Reply