Մայր Աթոռն այս պահին որևէ մեկնաբանություն չունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 7, 2012 11:48
Այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը որևէ մեկնաբանություն չունի՝ երեկ տարբեր լրատվամիջոցների կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի անունից ուղարկված գաղտնազերծված նամակի վերաբերյալ, սակայն օրվա ընթացքում կարձագանքի, այս մասին Tert.am-ին հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայր Հուսիկը:
«Ուսումնասիրում ենք այդ հրապարակումը և ավելի ուշ հանդես կգանք պարզաբանմամբ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ըստ մամուլով հաղորդվածի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Եպիսկոպոս Խաչատրյանը դիմել էր Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ և Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Տ. Նորվան արքեպիսկոպոս Ջաքարյանին, պահանջելով տեղեկություններ տրամադրել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների մասին։
Ընդ որում, նշվում էր, որ այդ տեղեկությունները Գարեգին Բ-ն թեմերից պահանջել է ՀՀ կառավարության անունից իրեն ուղարկված գրության հիմքով:
Թերթ.am





Facebook
Tweet This