«Ժողովուրդ». Վարդանիկի մտերիմների ցույցը նախագահականի մոտ ձախողվեց` չսկսված

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 7, 2012 11:07

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մերձավորներն օրերս որոշել են Երեւանում՝ նախագահականի մոտ, բողոքի ինքնաբուխ ակցիա անցկացնել՝ պահանջելով Ղուկասյանին եւս առաջադրվելու իրավունք տալ:

Ինչպես տեղեկացնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այդ նպատակով նրանք Գյումրուց ավտոբուսներով մեծ շուքով, աղմուկ-աղաղակով եկել են Երեւան, սակայն Բաղրամյան պողոտա չհասած՝ ոստիկանները կանգնեցրել են «ինքնաբուխ ակցիայի մասնակիցներին» ու հարցրել, թե ուր են գնում:

Ոստիկանական համազգեստից վախեցած՝ գյումրեցիների խումբը պատասխանել է. «Սուրբ Սարգիս, ուխտագնացության»: «Սուրբ Սարգիս տանող ճանապարհը մյուս կողմն է»,-ցույց են տվել ոստիկանները, որից հետո Ղուկասյանի կողմնակիցները փոխել են ուղղությունը:

Նախագահականի մոտ «ինքնաբուխ ակցիան» այդպես էլ չի կայացել, իսկ երեք ժամ անց այդ ավտոբուսները կրկին հայտնվել են Գյումրիում:

 

NEWS.am

Դիտվել է 1056 անգամ:
Print Friendly

Leave a Reply