Մեկամյա հրաշամանուկին առաջարկում են դպրոց գնալ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2012 9:13

Բրիտանական ուսումնական հաստատությունները պայքարում են հրաշամանուկին իրենց հաստատություն ընդունելու համար:

Խոսքը փոքրիկ ունիկում Շերվին Սարաբիի մասին է, որը մեկ տարեկանում սովորել էր  քանդել ու հավաքել Apple տեխնիկան, գիտեր 195 երկրների գտնվելու վայրը, ինչպես նաև տարբերում էր ողջ աշխարհի երկրների դրոշները:

Ծնողների խոսքով, Ռոյսթոնում բնակվող այս փոքրիկը դեռևս 10 ամսականում էր սովորել կարդալ ու գրել:”Մենք անգամ չէինք ենթադրում, որ մեր ընտանիքում փոքրիկ հանճար է մեծանում: Մենք հետո նկատեցինք, որ երեխան հասունանում է ոչ թե օրերով, այլ ժամերով”,ասում է մայրիկը:

Իսկ հայրը` Դարուդ Սարաբին պատմել է, որ 1,5 տարեկանում փոքրիկը ծնողներից գաղտնի վերցրել է պլանշետն ու հանրագիտարան վերբեռնել , որից հետո  դյուրին կերպով քանդել է այն, ուսումնասիրել մանրամասերն ու կրկին հավաքել: “Մենք ապշած էինք, քանի որ երբեք, ոչ ոք նրան չի բացատրել , թե դա ինչպես են անում, իսկ կողքից նայելով այն տպավորությունն էր ստեղծվում, որ Շերվինի համա դա սովորական զբաղմունք է”:

Դրանից հետո ծնողները որոշել են փոքրիկին տանել մասնագետների մոտ, որոնք կարող էին բացատրել երեխայի անսովոր աճը:

“Ես հաճախ եմ շփվում արտակարգ ունակություններով երեխաների հետ, սակայն Շերվինից ստացած տպավությունները ցնցող են: Հենց մտավ իմ առանձնասենյակ, իսկույն սկսեց թվարկել աշխարհի բոլոր երկրները”, պատմել է  Gifted Children’s Information Centre կազմակերպության  բժիշկը:

Երեխայի հարազատներն ասում են, որ մշտական  մտավոր գործունեությունը դադար չի տալիս փոքրիկին: Մայրը պատմել է , որ մի անգամ, գիշերվա կեսին երեխան արթնացրել է մորը քնից` պատմելու գրավիտացիայի օրենքի մասին:”Երբեմն որդիս այնպիսի բաներ է պատմում, որոնց մասին ես նույնիսկ չեմ էլ լսել: Նա առանց դժվարության կարող է պատմել դասական մեխանիկայի օրենքները:

Ներկայումս Բրիտանիայի լավագույն ուսումնական հաստատությունները պայքարում են Սարաբիի նման սան ունենալու համար, սակայն երեխայի ծնողները կամենում են երկարաձգել փոքրիկի մանկությունը:  Gifted Children’s Information Centre մասնագետն ասում է, որ երեխային պետք է միշտ վերահսկել, որ հետագայում նա կարողանա լրիվ բացահայտել իր ներուժը:

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply