Նոր Զելանդիայում Տոնգարիրո հրաբուխն արթնացել է դարավոր քնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 7, 2012 8:44

Նոր Զելանդիայում Տոնգարիրո հրաբուխը մեկդարյա քնից արթնացել ու սկսել է շիկացած քարեր ու մոխիր արտանետել: Այդ երևույթը շարունակվել է մի քանի ժամ, որից հետո դադարել է, սակայն սեյսմաբանները չեն բացառում, որ դա ընդամենը նախաբանն էր ավելի երկարատև արտանետուման:

Հրաբուխը գտնվում է 280 կմ դեպի հարավ Օքլենդ խոշորագույն քաղաքից.բարեբախտաբար հրաբխի   մոտ քիչ մարդ է բնակվում, սակայն, այստեղ է գտնվում ազգային պարկը: Փրկարարական ծառայությունները զգուշացրել են մոտադիր բնակավայրերին հնարավոր վտանգի մասին ու խորհուրդ տվել դուրս չգալ տներից:

Որպես նախազգուշական միջոցառում, ոստիկանությունը փակել է որոշ ճանապարհներ, իսկ ավիաընկերությունները մի քանի ներքին չվերթների ուղղությունն են փոխել:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply