Բուժաշխատողն իր տանը գտել է Լեոնարդո դա Վինչիի կտավը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 7, 2012 1:19
Ֆինանսական ճգնաժամը ստիպել է Շոտլանդիայից Ֆիոնա Մաքկլարենին աճուրդի հանել ընտանեկան մի կտավ, որը, ինչպես պարզվեց, մեծ վարպետի ձեռքի աշխատանքն է: 59-ամյա բուժաշխատողը երբ դիմեց Sotheby’s-ի փորձագետներին, հույս անգամ չուներ, որ անհայտ նկարչի կտավի համար(1960-ից պատկանում է իր ընտանիքին) ինչ որ գումար կտան: Այն կախված է եղել իրենց ֆերմայում 2001-ից:
Ֆինանսական նեղությունից դրդված, կինն այնուամենայնիվ որոշեց գոնե պարզել կտավի արժեքը:
“Երբ ես կտավը ցույց տվեցի Sotheby’s-ի Շոտլանդիայի տան ղեկավար Հարրի Ռոբերտսոնին, նա կարկամեց զմայլանքից, չէր կարողանում անգամ մի բառ արտաբերել, հետո էլ հայտնեց, որ նկարի հեղինակն անձամբ Լեոնարդոն է”:
Ռոբերտսոնի կարծիքով այն 500 տարեկան է ու պատկերվածն աստվածաշնչյան Մարիամ Մագթաղինացին է իր որդու հետ: Բացառիկ այս ստեղծագործության արժեքը կարող է գերազանցել 156 մլն դոլարը:
Ներկայումս կտավը փորձագիտության ու վերջնական արդյունքների համար գտնվում է Քեմբրիջի Hamilton Kerr Institute-ում. պատասխանը կլինի 2013-ին:
“Կտավն իմ հորը նվիրել է իր հիվանդներից մեկը. Տարիներ շարունակ մենք կարծում էինք, որ պատկերվածը Կույս Մարիամն է, սակայն հանդերձանքում կարմիր գույնի առկայությունը, պարզվում է, խոսում է, որ դա Մարիամ Մագթաղինացին է “:
Բւոժքույրը մտադիր է գինը ճշտելուց հետո, այն վաճառել աշխարհի առաջատար թանգարաններից մեկն ու մեկին.”Ես հույս ունեմ, որ մարդիկ կվայելեն այն կտավը, որը տարիներ շարունակ զարդարել է մեր տունը: Հիմա սարսափելի է անգամ մտածելը, որ ես ինչ որ ժամանակ ոչ մի արժեք դրանում չեմ տեսել, նույնիսկ չեմ ծածկել այն վերջին նորոգման ժամանակ”, խոստովանել է կինը:






Facebook
Tweet This
Email This Post
