Ստացվել են Curiosity-ի առաջին պատկերները Մարսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2012 17:48

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային վարչության` ՆԱՍԱ-ի Curiosity հետազոտող սարքը Մարս մոլորակ բարեհաջող վայրէջքից հետո առաջին պատկերներն է ուղարկել Երկիր:

2,6 մլրդ դոլար արժողությամբ սարքը Կարմիր մոլորակի վրա վայրէջք է կատարել աշխարհի ամենահզոր գերձայնային պարաշյուտով:

Ըստ CNN-ի` Կալիֆորնիայում՝ ՆԱՍԱ-ի վերահսկողական կենտրոնում աշխատակիցները գրկախառնվել են, երբ ստացվել են առաջին լուսանկարները:

Curiosity-ն ճանապարհ է ընկել անցած տարվա նոյեմբերի 26-ին, անցել է 567 մլն կմ տարածք: Համալրված է 17 տեսախցիկով, լազերային սարքավորումով, որը հեռվից կարող է լեռնազանգվածներ ուսումնասիրել և հողի կամ քարերի նմուշները տեղում անալիզի ենթարկելու հնարավորությամբ մեխանիզմներ ունի: Մարսից Երկիր 1 պատկերի տեղ հասնելու համար պահանջվում է 14 րոպե:

Նախատեսվում է, որ Curiosity-ն Մարսի վրա «կաշխատի» 2 տարի:http://www.tert.am/am/news/2012/08/06/curiosity-images/#prettyPhoto[pp_gal]/6/ լուսանկարներ:

tert.am

Դիտվել է 1264 անգամ:
Print Friendly

Leave a Reply