Մանկապղծության դեմ պայքարողները պահանջում են փակել ВКонтакте սոցցանցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | | August 6, 2012 17:33

«Գլուխների որսորդները» մանկապղծության դեմ պայքարող ռուսաստանցի ակտիվիստների շարժումը 32 երկրների ղեկավարությանը խնդրել է սահմանափակել ВКонтакте սոցիալական կայքի մուտքը՝ այնտեղ առկա պոռնոգրաֆիայի, այդ թվում՝ մանկական պոռնոգրաֆիայի պատճառով, հայտնում է Взгляд-ը:
Ակտիվիստներն այդ խնդրանքով, ի թիվս այլ երկրների, դիմել են Վրաստանին Սաուդյան Արաբիային, Իսպանիային, Իրանին, Ավստրալիային և Հունաստանին: Տարածաշրջանի երկրներից Հայաստանին նրանք չեն դիմել։
«Գլուխների որսորդները» որպես օրինակ նշել է Թուրքիան, որտեղ 2012-ի սկզբից մուտքն այդ ռեսուրս սահմանափակվել է՝ «պոռնոգրաֆիկ ռեսուրս» ձևակերպմամբ:
Ըստ ակտիվիստների՝ ВКонтакте-ում 11 մլն անչափահաս է գրանցված:

Իր հերթին ВКонтакте-ի ղեկավարությունը «Գլուխների որսորդներին» որակել է «հասարակությանը բռնության կոչ անող խմբավորում» և նշել, որ իրենց կայքում մանկական պոռնոգրաֆիա չկա ու չի լինի:

 

Թերթ.am

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply