Թուրքիայում գաղտնի կենտրոնում ռազմական կրթություն ենք ստանում. սիրիացի ընդդիմադիր. BBC

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2012 17:03

Սիրիայի ընդդիմության շարքերում կռվող զինյալ Թվաիբա Կանաֆանին հաստատել է, որ Թուրքիայում կան կենտրոններ, որտեղ պրոֆեսիոնալ ուսուցում անցնելուց հետո սիրիացի զինյալները մեկնում են Սիրիա՝ Ասադի զորքերի դեմ պատերազմելու։

BBC-ի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Թվաիբա Կանաֆանին ամիսներ առաջ Կանադայից տեղափոխվել է Թուրքիա, որտեղ ռազմական կրթություն ստանալուց հետո մեկնել է Սիրիա։ Կանաֆանին նշել է, որ Թուրքիայում կան գաղտնի կենտրոններ, որտեղ սիրիացի ընդդիմադիր զինյալներին պրոֆեսիոնալ ռազմական կրթություն են տալիս։

«Թուրքերը մեզ շատ են օգնում։ Այդ կենտրոններում շատ մարդիկ են  ռազմական կրթություն ստանում։ Օրվա ընթացքում ընդամենը 4 ժամ են թույլ տալիս քնել։ Այդ գաղտնի կենտրոնների գործունեությանը աջակցում են նաեւ Քաթարը եւ Սաուդիան Արաբիան»,- նշել է Կանաֆանին։

NEWS.am

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply