Յուրի Պատրիկեևը հաղթեց ռուսաստանցի օլիմպիական խաղերի չեմպիոնին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 17:11
Օլիմպիիական խաղերի 120 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների մրցաշարի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Պատրիկեևը դժվարին հաղթանակ տարավ օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Հասան Բարոևի նկատմամբ:
Առաջին մրցափուլում 1:0 հաշվով հաղթեց Բարոեևը, սակայն մեր ըմբիշը, դրսևորելով կամային հատկանիշներ, երկորդ մրցափուլում առավելության հասավ 3:0 հաշվով: Իսկ վճռական մրցափուլում Պատրիկեևը հաղթեց 1:0 հաշվով և շարունակում է պայքարը:
Ուշագրավն այն է, որ Յուրին Ռուսաստանի հավաքականից ժամանակին տեղափոխվել էր Հայաստանի ընտրանի միայն այն պատճառով, որ թիմի հիմնական կազմումշարունակ ընդգրկվում էր և միջազգային մրցումների էր մասնակցում Բարոեևը: Ի դեպ, վերջինս երկրորդ անգամ անընդմեջ զիջեց Հայաստանի ներկայացուցչին: Պատրիկեևը 2011-ին առավելության էր հասել իր նախկին թիմակցի նկատմամբ Բուլղարաիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
Պատրիկեևը հաջորդ հանդիիպումը կանցկացնի շուրջ կես ժամ հետո; Նրա մրցակիցն է իրանցի Բաշիր Բաբաջանզադեն:






Facebook
Tweet This
Email This Post
