Քուրդ ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավ-արեւելքի նավթատարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2012 16:46

Թուրքիայի հարավ-արեւելյան Մարդին նահանգում պայթեցվել է նավթատարի հատվածը, որն Իրաքի հյուսիսի Կիրկուկ քաղաքից հասնում է մինչեւ  թուրքական միջերկրածովյան նավահանգիստներից մեկը: Նավթի մատակարարումը դադարեցվել է:

Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի, որին վկայակոչում է AP-ը, նավթատարը պայթեցրել են այդ տարածքում գործող քուրդ գրոհայինները: Տուժածների մասին չի հաղորդվում:

Դա  երկու շաբաթվա ընթացում Թուրքիայի հարավ-արեւելքում արդեն երկրորդ նավթատարի պայթյունն է: Հուլիսի 21-ին պայթյուն էր տեղի ունեցել  Մարդինի Միդյաթ քաղաքում: Ենթադրվում է, որ ահաբեկչությունն իրականացվել է Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների կողմից:

 

NEWS.am

Դիտվել է 1107 անգամ:
Print Friendly

Leave a Reply