Մազերը վերականգնելու խորհուրդների թոփ 5

Խնամք, Օրվա լուր | | August 6, 2012 14:56

Մազերի գունափոխումն ու տաք վարսահարդարիչով ու զանազան նյութերով  հաճախակի տարվելը վաղ թե ուշ հանգեցնում է մազերի  առողջության կորստի;

Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս.

1, Մազերի դիմակներն ու կոնդիցիոներները. մի մոռացեք ամեն անգամ, մազերը լվանալուց օգտվել այդ միջոցներից: Որպեսզի պահպանեք մազերի ծավալը, հարկավոր է հիշյալ միջոցները քսել մազերի երկայնքի մեջտեղից դեպի ծայր ուղղությամբ; Շաբաթական մեկ անգամ գոնե սնուցող դիմակ (ջրիմուռների հիմքով կամ էլ կոկոսի հյութի հիմքով) օգտագործեք:

2.Մազերը լվանալուց հետո  ողողեք  ոչ տաք ջրով, իսկ վարսահարդարիչով աշխատելիս մի քանի վայրկյանով մազերը սառը օդով հարդարեք; Դրա շնորհիվ ձեր վարսերը հարթ ու փայլուն կդառնան;

3.Մազերը պահպանեք վնասումից; Ամեն անգամ ֆեն կամ մազերը ուղղելու համար արդուկ կիրառելուց առաջ հատուկ ցողաշիթ կամ էլ լոսյոն կիրառեք: Այն հուսալիորեն կպաշտպանի ձեր մազերը;

4. Մազերի գույնը փոխելիս աշխատեք գույնը ճիշտ ընտրել, քանի որ հակառակ դեպքում այն անկենդան երանգ կհաղորդի ձեր վարսերին:

5.Ավոկադոյի յուղով դիմակներ ըշատ  օգտակար են Կարելի գնել կամ էլ պատրաստել տնային պայմաններում. Դրա համար հարկավոր է  ավոկադոյի միջուկը խառնել մեկ ձվի դեղնուցի ու մեկ գդալ զեյթունի ձեթի հետ;

Ստացված զանգվածը քսել մազերին, թողնել 30 րոպե, ապա լվանալ շամպունով; Մազերը դառնում են մետաքսանման ու առողջ ու գեղեցիկ փայլ ստանում;

Դիտվել է 3760 անգամ:
Print Friendly

Leave a Reply