Օլիմպիական խաղերի 4 չեմպիոնների մարզիչը ցանկանում է հանգստի գնալ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 14:53
Ղազախստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Նին, որի ղեկավարությամբ թիմը Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերում ոսկե 4 մեդալ է նվաճել, պատրաստվում է հանգստի հգնալ: Ընդ որում, մասնագետն այդ մասին հրապարակավ է հայտել ղազախական լրատվամիջոցներին:
Նին գտնում է, որ Ղազախստանի համար իր հեռանալը լավ կլինի: «Արդեն օլիմպիական 5 խաղերում, աշխարհի 15 առաջնություներում եմ աշխատել: Կարծում եմ, որ պետք է ճանապարհը զիջել երիտասարդներին»,- ասել է մարզիչը: Նա նաև հայտնել է, որ ինքը չունի այնպիսի նպատակներ, որոնք չի կարողացել իրականացնել, և խոստովանել է, որ այժմ ցանկանում է իր համար ապրել:
Կատարված անականկալ այս հայտարարությունը զարմացրել է Ղազախստանի սպորտի ղեկավարներին: Նրանք դժվարացել են որևէ բան ասել:
«Լոնդոն 2012»-ի խաղերում չեմպիոններ են դարձել ղազախստանցի ծանրորդուհիներ Սվետլանա Պոդոբեդովան, Զուլֆիա Չինշանլոն, Մայա Մանեզան և ծանրորդ Իլյա Իլյինը:
Ղազախստանի ներկայացուցիչները ոսկե 6 մեդալ են նվաճել, շրջանցել գերմանացիներին և թիմային հաշվարկում 7-րդ տեղում են:






Facebook
Tweet This
Email This Post
