ԼՂՀ մշակույթի նախարար է նշանակվել «Հայլուր»-ի թղթակիցը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 15, 2009 19:18

Այսօր ԼՂՀ մշակույթի նախարար է նշանակվել Հանրային հեռուստատեսության «Հայլուր» լրատվական ծրագրի Ստեփանակերտի թղթակից Նարինե Աղաբալյանը, ով միաժամանակ Ստեփանակերտի «Ծիր կաթին» ստուդիայի տնօրենն է:

Նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման ընթացքում 4 մշակույթի նախարար է փոխվել. վերջինը նորանշանակ Նարինե Աղաբալյանն է: Նա երկրորդ լրագրողն է, ով նշանակվում է մշակույթի նախարարի պաշտոնում` Նորեկ Գասպարյանից հետո:

Նարինե Աղաբալյանն Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկի այրի է, ունի 1 որդի:

Դիտվել է 1516 անգամ:
Print Friendly

Leave a Reply