10-ամյա աղջնակին սպանող Համբարձումովը մոլագար է դարձել դստեր մահից հետո
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 14:23
Պյատիգորսկում 10-ամյա աղջնակին սպանող մոլագար Վլադիմիր Համբարձումովի նախկին կինը բացահայտել է ամուսնու հոգեկան խանգարման պատճառը: Նա չի կարողացել ուշքի գալ իր առաջնեկ դստեր մահից հետո:
Լիաննա Բ.ն Life News-ին պատմել է, որ իրենց առաջին դուստրը ծնվել էր 1994 թվականի հունիսի 16-ին: Վլադիմիրը ծննդաբերությունից առաջ հատուկ Թուրքիա եւ Լեհաստան էր գնացել աղջկա համար մանկասայլակ եւ հագուստ բերելու համար: Սակայն աղջիկը թուլակազմ է ծնվել:
Երբ բժիշկները Համբարձումովին ասել են, որ աղջիկը չի ապրի, նա խուճապի է մատնվել, ցանկացել է երեխային Մոսկվա տանել, սակայն ոչինչ անել չի հասցրել: Աղջկա մահից հետո նա փոխվել է:
Նրա մոտ կատաղության նոպաներ են սկսվել, շիզոֆրենիայի նախնական փուլ է գրանցվել:
Երեխայի մահվանից մի քանի ամիս անց Համբարձումովը 6 տարով բանտում է հայտնվել: Այնուհետեւ եւս 2 ժամկետներ են հաջորդել:
14 տարի առաջ Լիանան եւ Համբարձումովը երկրորդ դուստրն են ունեցել, սակայն ամուսինը նրան տեսել է միայն մեկ անգամ: Ամուսիններն ամուսնալուծվել են, Համբարձումովը չի օգնել երեխային:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Համբարձումովը ձերբակալվել էր 10-ամյա Անյա Պրոկոպենկոյի սպանության եւ բռնաբարության մեղադրանքով: Ձերբակալվածը խոստովանել է իր մեղքը:






Facebook
Tweet This
Email This Post
