Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը 5-րդ տեղում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 13:08
Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մարզապալատում պայքարն են շարունակում մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության մասնակիցները: Կայացան 4-րդ տուրի հանդիպումները:
Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղաց Սահայ Գրովերի, Կարեն Գրիգորյանը`Ռոբին վան Կամպենի հետ: Իսկ ահա, Վահե Բաղդասարյանը հաղթեց Իտանդո Զվակալային: Ընդ որում, մեր բոլոր շախմատիստներն էլ հանդես էին գալիս սև խաղաքարերով:
Նույնպես սևերով Շուշաննա Սարգսյանն առավելության հասավ Թեոդորա Կուտսոգիանոպուլուիի նկատմամբ:
Կանանց մրցաշարի առաջատարը Նաստասյա Զազուկինան է`3,5 միավոր: Սարգսյանը 2 միավորով 36-րդ տեղում է: Տղամարդկանց մրցաշարում լավագույն ցուցանիշն ունեն Յու Վանգյուն և Ալեքսանդր Իպատովը` 4-ական միավոր:
Տեր-Սահակյանը 5-րդ տեղում է` 3,5 միավոր: Գրիգորյանը 14-րդն է` 3 միավոր: Բաղդասարյանը հանգրվանել է 78-րդ հորիզոնականում` 2 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
