Հիրոսիմայում նշել են ողբերգության 67-րդ տարելիցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2012 12:50

Ճապոնական լրատվամիջոցների տեղեկացմամբ, մոտ 50 հազար մարդ, այդ թվում պայթյունից տուժածներ, հավաքվել են Հիրոսիմայի Հիշատակի այգում, որտեղ տեղի է ունեցել սգո արարողություն: Նրանում իր մասնակցությունն է  ունեցել նաև Հիրոսիմայի վրա միջուկային զենք բաց թողնելու հրամանն արձակած ԱՄՆ նախագահ Հարի Թրումանի թոռը`  55-ամյա Քլիֆթոն Թրուման Դենիելը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանից մեկնած պատվիրակություն: Պատվիրակության կազմում ընդգրկված են հայ-ճապոնական  գիտա-ուսումնական, մշակութային «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը, Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային   կենտրոնի երկու փոխնախագահները: Նշենք, որ հենց «Հիկարի» կենտրոնի որոշմամբ է մի քանի տարի առաջ սկիզբ դրվել` հիշատակման օրը Հիրոսիմայի եւ Նագասակիի տուժածներին լուսամփոփներ եւ կռունկներ  հղելու բարի ավանդույթը: Այս անգամ կենտրոնի աշակերտները Ճապոնիային են հանձնել  ողբերգական տարելիցի թվին համապատասխան 67 լուսամփոփ եւ 1000 կռունկ:

1958 թ-ին Հիրոսիմայի Խաղաղության այգում կանգնեցվել էր միջուկային ռումբի հազարավոր զոհերից մեկի ` ճապոնացի աղջնակ Սադակո Սասակիի արձանը:

 

NEWS.am

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply