Հանրապետությունում մեկ օրում ավտովթարից երկու քաղաքացի զոհվել, 31-ը վիրավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 6, 2012 12:45

«ԳԱԶել-322132» մակնիշի միկրոավտոբուսը Էջմիածին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին օգոստոսի 5-ին` ժամը 12.40-ի սահմաններում, բախվել է «ԳԱԶ-5204» մակնիշի ավտոմեքենայի: «ԳԱԶել-322132»-ի ուղևորը` 1963 թ. ծնված Սայադ Պետրոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 11 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: «ԳԱԶել-322132»-ի վարորդը ձերբակալված է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրել են, նույն օրը` ժամը 04.15-ի սահմաններում, «ԳԱԶել»  մակնիշի միկրոավտոբուսը Երևան-Մեղրի ճանապարհի 59-րդ կմ-ին բախվել է «Շևրոլետ» մակնիշի ավտոմեքենայի: «Շևրոլետ»-ի 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը` 1999 թ. ծնված Սևակ Դավթյանը, մահացել է:

Օգոստոսի 5-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«Հոնդա»  մակնիշի մոտոցիկլետի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1929 թ. ծնված մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Աշտարակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին իրար  են բախվել «ԳԱԶ-2410», «Մոսկվիչ-408» և «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 23.25-ի սահմաններում, Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Արևշատ-Լանջազատ ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, մտել ավտոկանգառ և բախվել այնտեղ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Արազափ-Արգավանդ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-54» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օգոստոսի 5-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցում բախվել է «ՊԱԶ-672»  մակնիշի  ավտոբուսի, որից հետո վերջինս դուրս գալով հանդիպակաց ուղեմաս` բախվել է  «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի: «Միցուբիշի»-ի վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել  «ԳԱԶ-53» և «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «Օպել-Վեկտրա»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

«ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան  Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի 63-րդ կմ-ին շրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Արագյուղ-Բուժական ճանապարհի 1-ին կմ-ին «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 57-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:

armenpress.am

Դիտվել է 1817 անգամ:
Print Friendly

Leave a Reply