Թալինի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 12:17
Թալինում օգոստոսի 5-ին կայացած քաղաքապետի ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածու Սարգիս Արամյանը` ստանալով 1274 ձայն: Ինքնաառաջադրված թեկնածու Վորոշ Խաչատրյանը ստացել է 840, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վազգեն Խաչատրյանը` 917 ձայն: Ինքնաառաջադրված անկուսակցական Գագիկ Կարապետյանի օգտին քվեարկել է 190, իսկ անկուսակցական Էդվարդ Գրիգորյանի օգտին քվեարկել է 28 ընտրող:
Թալինի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին 5 թեկնածուներ: Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո:
Մինչեւ տարեվերջ ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Հայաստանի մի շարք քաղաքներում:
armenpress






Facebook
Tweet This
Email This Post
