Արտերկրից Հայաստանի քաղաքացիներ են վերադառնում զինված ուժերում ծառայելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 11:49
Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են վերադառնում արտերկրից` ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայություն անցնելու նպատակով: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախորդ տարի արտերկրից վերադարձել եւ ՀՀ զինված ուժեր է զորակոչվել նախկինում զինվորական հաշվառման մեջ չգտնվող եւ հերթական զորակոչերից խուսափած 225 մարդ, որոնցից 181-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 44-ը` այլ երկրներից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից 2011 թվականին խուսափել են 971, այդ թվում՝ Հայաստանից բացակայող ՀՀ քաղաքացիներ:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության պահից մինչեւ 2012 թ-ի մայիսի 31-ը քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովը դրական որոշումներ է կայացրել` 6 հազար 153 քաղաքացու վերաբերյալ եւ ՀՀ ՊՆ համապատասխան հաշվեհամարին է փոխանցվել մոտ 6 մլրդ ՀՀ դրամ: Օրենքը տարածվում է դրանով նախատեսված ժամանակահատվածում (ներկայումս` 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածը) «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված (զորակոչից խուսափած) ու 27 (պահեստազորի սպաները` 35) տարին լրացած կամ մինչև 27 (35) տարին լրանալը «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հիմքեր ձեռք բերած քաղաքացիների վրա:






Facebook
Tweet This
Email This Post
