Սփյուռքահայ դպրոցականները կուսուցանվեն միասնական դասագրքերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 11:45
Սփյուռքի հայկական կրթօջախների տարրական դասարանների սաները, նոր ուսումնական տարվանից սկսած, կուսուցանվեն Արեւմտահայերենի դասավանդման միասնական դասագրքերով: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դասագրքերի տպագրմամբ լուծվել է մի շատ կարեւոր խնդիր, որի շուրջ քայլեր սկսել էին ձեռնարկվել «Արեւմտահայերենի ուսուցման արդի վիճակը սփյուռքում» խորագրով գիտաժողովի արդյունքում ստեղծված աշխատանքային խմբի միջոցով: «Սա իրականում չափազանց մեծ խնդիր էր, քանի որ արեւմտահայերենն օրինակ Ուրուգվայում գրվում եւ հնչեցվում է մի ձեւով, Մերձավոր արեւելքում` այլ, ԱՄՆ-ում` բոլորովին ուրիշ: Սակայն, բարեբախտաբար, արդեն ստեղծվել է Սփյուռքի համար միասնական «Այբբենարան»-ը, 2 «Ընթերցարաններ», որոնք շատ շուտով կառաքվեն բոլոր այն դպրոցներ, որտեղ դասավանդվում է արեւմտահայերեն»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ուսումնական ձեռնարկները դեռեւս մեկ տարի փորձաշրջան կանցնեն եւ միայն դրական կարծիքներ ունենալուց հետո զանգվածային կհրապարարակվեն եւ կտարածվեն: Հրանուշ Հակոբյանը հավաստիացրեց, որ առաջիկայում նպատակ կա նմանատիպ միասնական դասագրքեր ստեղծել ավելի բարձր տարիքի դպրոցականների համար: «Մեր մայրենի լեզվի մեկ ճյուղի խնդրները կարգավորելու հարցում միասնականություն է պետք»,-շեշտեց նախարարը:






Facebook
Tweet This
Email This Post
