Չինացիները կրկին առաջ են անցնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2012 11:51

Լոնդոնում կազմակերպված օլիմպիական  խաղերում Հայաստանի մարզիկները նվաճած  1-ական արծաթե և բրոնզե մեդալով թիմային հաշվարկում 204 մասնակիցների պայքարում զբաղեցնում են 43-րդ տեղը:

Չինաստանի մարզիկները, նվաճելով 30 ոսկի, 17 արծաթե և 14  բրոնզե՝ ընդհանուրը՝ 61 մեդալ, կրկին  գլխավորում են աղյուսակը: 2-րդ տեղում  է ԱՄՆ-ի հավաքականը՝ 28 ոսկի, 14 արծաթե և 18 բրոնզե, ընդհանուրը` 60 մեդալ: 3-րդ տեղն են բարձրացել բրիտանացիները՝ 16 ոսկի, 11 արծաթե և 10 բրոնզե, ընդհանուրը`37 մեդալ:

Ապա հաջորդում են  Հարավային Կորեայի մարզիկները` 10 ոսկի,  4 արծաթե և 6 բրոնզե և ընդհանուրը` 20 մեդալ: Լավագույն հնգյակը եզրափակում են ֆրանսիացիները՝ 8 ոսկի, 8 արծաթե, 9 բրոնզե՝ ընդհանուրը`25 մեդալ:

Հայաստանի մարզիկները 1996 թվականին Ատլանտայում կայացած օլիմպիական խաղերում զբաղեցրել են 41-րդ տեղը, որն առայժմ լավագույն թիմային արդյունքն Է:

Դիտվել է 1161 անգամ:
Print Friendly

Leave a Reply