Թուրքիա այցելող հայաստանցիների թիվն ըստ 2012-ի հունվար-հունիս ամիսների

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 6, 2012 11:14

Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում աճել է 1,4 տոկոսով՝ կազմելով 25 648 հոգի։

Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի հունիսին Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը կազմել է 5 912 հոգի, որը 548-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

2012-ի հունվար-հունիս ամսիներին ընթացքում ամենամեծ անկումը գրանցել են Իրանի քաղաքացիները։  2012-ի այդ ժամանակահատվածում Թուրքիա է այցելել 552 951 իրանցի, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 40 տոկոսով։ Նախորդ տարի տվյալ ժամանակահատվածում Թուրքիա էր այցելել 915 386 իրանցի։

Նշենք, որ 2011-ին Թուրքիա է այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։

 

NEWS.am

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply