Իլհամ Ալիևը սուսուփուս հեռացել է դահլիճից, չցանկանալով տեսնել ադրբեջանցու հայ ըմբիշից կրելիք պարտությունը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | August 6, 2012 11:15
«Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի ծրագրով հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշայիներ Էմին Ահմադովի և Արսեն Ջուլֆալակյանի հանդիպման ժամանակ դահլիճում գտնվող Ադրբեջնի նախագահ Իլհամ Ալիևը, չսպասելով ադրբեջանցի մարզիկի գոտեմարտի ավարտին, հեռացել է:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ կիսաեզրափակչում ադրբեջանցի ըմբիշ Էմին Ահմադովի հետ մրցամարտից առաջ դահլիճում գտնվող Ալիևն ըմբշամարտի մասնագետներին հարցրել է, թեարդյոք ուժեղ է Հայաստանի ներկայացուցիչը, և ստանալով` «հա, շատ» պատասխանը, որոշել է սուսուփուս հեռանալ:






Facebook
Tweet This
Email This Post
