Այսօր Վենեսուելայում նախագահական ընտրությունների փորձեր են անցկացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 6, 2012 10:03

Ընտրողներն ընտրատարածքներ են գնացել քվեարկելու, որպեսզի փորձեն  ձայների հաշվման նոր էլեկտրոնային համակարգը:

ԿԸՀ-ն կարծում է, որ նոր համակարգերի հաջողությամբ թեստավորման դեպքում հոկտեմբերի 7-ին կայանալիք ընտրությունների ժամանակ ընտրողներն ընդամենը պետք է քվեարկությունից առաջ թողնեն մատնահետքը:

Փորձնական քվեարկությանը մասնակցել է 250 հազար ընտրող, որոնց համար ԿԸՀ-ն  երկրի տարբեր շրջաններում 55 ընտրատարածք է սարքավորել:

ԲիԲիսիի մեկնաբանն ասել է, որ առաջիկա ընտրությունները Չավեսի համար թերևս ամենալուրջն են, քանի որ նա իշխանության է եկել 1999-ից:

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply