Հռիփսիմե Խուրշուդյանը մտադիր է ամուսնանալ, սակայն ծանրաձողին հրաժեշտ տալու մասին դեռ չի մտածում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2012 9:25

Հռիփսիմե Խուրշուդյանը կատարածն օլիմպիական խաղերում հերոսություն է: Նա շատ ուժեղ մրցակցուհիներ ուներ, թերևս նրանցից ոմանց բախտը չբերեց, բայց հաջողությունն ուղեկից է լինում համարձակներին: Խուրշուդյանն արեց առավելագույնը, նա ոսկե կամ արծաթե մեդալի հավակնել չէր կարող, զգալիորերն ետ մնաց առաջին երկու տեղերը զբաղեցրած մրցակցուհիներից:

Իսկ հաջողոթույունից` բրոնզե մեդալակիր դառնալուց հետո Հռիփսիմեն հայտնել է, որ իր նվաճումը նվիրում է ավագ քրոջը` Ամալիային, որի տարեդարձն է, նաև իր նշանածին: Նա նաև նշել է, որ մտադիր է տարեվերջին ամուսնանալ, սակայն ծանրաձողին հրաժեշտ տալու մասին դեռ չի մտածում:

Տեխնիկական արդյունքներ

1. Լու Լու Չժոու (Չինաստան)՝ 333 կգ (146+187)
2. Տատյանա Կաշիրինա (Ռուսաստան)՝ 332 (151+181)
3. Հռիփսիմե Խուրշուդյան (Հայաստան)՝ 294 (128+166)

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply