Հայաստանը մեծ հավանականություններ ունի 3-րդ մեդալը նվաճելու Լոնդոնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 6, 2012 9:06

Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին կվիճարկվի մեդալների 18 հավաքածու: Հայաստանը մեծ հավանականություններ ունի 3-րդ մեդալը նվաճելու: Մրցագորգ դուրս կգա 120 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը: Նրա մարզիչը Սամվել Գևորգյանն է:

Ի դեպ, վերջինիս սանն է նաև նախօրյակին արծաթե մեդալակիր դարձած 74 կգ քաշային ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: Պատրիկեևի համար վիճակահանությունը շատ հաջող է ստացվել: Նա սկզբնական շրջանում չի մրցելու իր համար անցանկալի հակառակորդներ համարվող Կուբան և Թուրքիան ներկայացնող մարզիկների հետ:

1/16 եզրափակիչում Յուրայի մրցակիցն է 2004-ին Աթենքում կայացած օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած ռուսաստանցի Հասան Բարոևը: Բայց վերջինս նախկին հզորությունը չունի: Նա նույնիսկ առժամանակ թողել էր ըմբշամարտը, սակայն հավաքականն այդ քաշային կարգում չունի ուժեղ ըմբիշ և Բարոևը կրկին վերադարձել է

Ի դեպ, 2011-ին Պատրիկեևօլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հանդիպում է անցկացրել Բարոևի հետ և հաղթել է նրան: Թե մեր մարզիկը կկարողանա՞ այդ անել նաև Անգլիայի մայրաքաղաքում, կպարզվի այսօր:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply