Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2012 23:25

Արսեն Ջուլֆալակյանը Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում բավարարվեց արծաթե մեդալով: 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների եզրափակչի երկու մրցափուլում էլ  նա պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովին:

Թեև արծաթե պարգևը տխուր է համարվում, քանի որ մարզիկն այն ստանում է անհաջողությունից հետո, սակայն ուրախալի է, որ նախորդ օլիմպիական խաղերում միայն բրոնզե մեդալներ նվաճած Հայաստանի մարզիկներն այս անգամ կարողացան ավելի բարձր արդյունքի հասնել:

Հայաստանի պատվիրակներն ընթացիկ օլիմպիական խաղերում ընդհանուր հաշվարկով 43-րդ, իսկ մեդալների հաշվարկով 36-րդ տեղում են:

Դիտվել է 1397 անգամ:
Print Friendly

Leave a Reply