Թալինում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 5, 2012 22:11
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ընթացող քաղաքապետի եւ ավագանու ընտրություններն անցնում են բնականոն հունով, առանց միջադեպերի եւ խախտումների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրրին թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, ընտրությանն արդեն մասնակցել է ընտրության իրավունք ունեցողների 55 տոկոսը:
Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հինգ թեկնածուներ` Սարգիս Արամյանը (ՀՀԿ), Վազգեն Խաչատրյանը (ԲՀԿ), անկուսակցականներ Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանն ու Գագիկ Կարապետյանը: Առաջադրված 8 թեկնածուներից երեքն ինքնաբացարկ են հայտարարել:
Քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել Թալինի տարածաշրջանն ընդգրկող թիվ 15 ընտրատարածքում նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանի՝ պատգամավոր ընտրվելուց հետո:
Ավագանու անդամի տեղի համար պայքարում են 31 թեկնածուներ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցություններից, նաեւ անկուսակցականներ:
Թալինի համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններին դիտորդական առաքելություն են իրականացնում տեղական հինգ հասարակական կազմակերպություններ։
Օգոստոսին եւ սեպտեմբերին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կանցկացվեն հանրապետության ավելի քան մեկ տասնյակ խոշոր քաղաքներում:






Facebook
Tweet This
Email This Post
