Հայաստանի առաջին մեդալն ընթացիկ օլիմպիական խաղերում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2012 20:26

Վերջապես Հայաստանը մեդալ ունեցավ Լոնդոնում անցկացվող օլիմպիական խաղերում: +75 կգ քաշային ծանրորդուհիների մրցաշարում հրում վարժությունում Հռիփսիմե Խուրշուդյանը հեշտորեն բարձրացրեց 158 կգ: Ապա նա սանձեց 166 կգ-ոց ծանրաձողը, սակայն մրցավարները, տեխնիկական սխալ գտնելով, չհաշվեցին արդյունքը: 25-ամյա մարզուհին, կամային հատկանիշներ դրսևորելով, կրկին մոտեցավ ծանրաձողին և հաղթահարեց ծանրությունը:

Մրցումները շարունակվում են, սակայն արդեն հայտնի է, որ Հռիփսիմեն երկամարտի 294 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է: Նա 128 կգ արդյունքով պոկում վարժությունում 4-րդ տեղն էր գրավել:

Օլիմպիական խաղերում 61 երկիր է մեդալակիր դարձել: Հայաստանն առայժմ ունեցած մեկ բրոնզե պարգևով 53-րդն է, սակայն այսօր կբարելաևի իր ցուցանիշը: Եզրափակչում ոսկե մեդալի համար պայքարելու է 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Դիտվել է 1287 անգամ:
Print Friendly

Leave a Reply