Արսեն Ջուլֆալակյանը եզրափակչում կմրցի ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2012 20:09

Արսեն Ջուլֆալակյանը շարունակեց վստահ մրցելույթը 74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշների օլիմպիական մրցաշարում և եզրափակիչում է։ Կիսաեզրափակիչում նրա մրցակիցն ադրբեջանցի Էմին Ահմադովն էր:

Առաջին մրցափուլում  Ջուլֆալակյանը հաղթեց՝ 1։0։ Երկրորդ մրցափուլում մեր մարզիկը պահպանեց սառնասրտությունը, միավորներ վաստակելով հունից հանեց ադրբեջանցուն, որը կանոնները խախտեց և զգուշացում ստացավ: Պարտության մատնելով մրցակցին, Արսենը դուրս եկավ եզրափակիչ և ոսկե մեդալը կվիճարկի  Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոման Վլասովի հետ։

Դիտվել է 1300 անգամ:
Print Friendly

Leave a Reply