«Հատիսի» մեծ անակնկալը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 27, 2009 16:18

ՀատիսԹուրքիայում կայացած բասկետբոլիստուհիների Եվրալիգայի խաղում Երևանի «Հատիսը» մեծ անակնկալ մատուցեց: Մեր թիմն առավելության հասավ խմբի առաջատարի` թուրքական «Բեշիկթաշ» ակումբի նկատմամբ`87:64 (23:17, 28:17, 19:17, 17:13) հաշվով:

Նույնպես F խմբում ընդգրկված հունական «Ատինաիկոս»-ը 83:73 հաշվով առավելության հասավ ռուսական «Չևակատա»-ի նկատմամբ:

«Հատիս», «Բեշիկթաշ», «Ատինաիկոս» թիմերն ունեն 5-ական միավոր: «Չևակատան» վաստակել է 3 միավոր:

Դիտվել է 1664 անգամ:
Print Friendly

Leave a Reply