Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակով սկսեց

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 5, 2012 17:28

Արսեն Ջուլֆալակյանը  հաղթանակով սկսեց օլիմպիական խաղերը: 74 կգ քաշային հունահռոմեական ոճի  ըմբիշների մրցաշարում նա վիճակահանությամբ ազատ էր 1/16 եզրափակչի հանդիպում անցկացնելու պարտավորությունից: Իսկ 1/8 եզրափակչում նա տակտիկան պայքարում առավելության հասավ  Ղրղզստանի ներկայացուցիչ Դանիյար Կոբոնովի  նկատմամբ` 1:0, 1:0:

Ջուլֆալակյանի հաջորդ մրցակիցը բելառուս Ալեքսանդր Կիկինովն է: Այդ հանդիպումը կսկսվի շուրջ 25 րոպե հետո:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply